Խմբագրի ընտրանի

Հայաստանում արգելվեց կանխիկով խաղադրույք անելը․ ԱԺ-ն նախագիծն ընդունեց

Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։

Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը երեկ հայտնեց, որ օրենքի ընդունումից 6 ամիս անց էլ քաղաքացիները չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով:

«Մենք ապագայում իրականացնելու ենք այլ գործողություններ, որոնք ևս միտված են լինելու խաղամոլության դեմ պայքարին։ Պարզապես նաև այս եղանակով մենք ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում և այնուհետև որոշակի սահմանփակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորորությունների հետ կապված», – ասաց Պապոյանը։

Ըստ պատգամավորի, խաղադրույքների ոլորտում համեմատած մյուս համադրվող բիզնեսների հետ, հարկերն բազմապատիկ ավելի քիչ են՝ ընդգծելով, թե այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա:

«Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում», – ասաց իշխանական պատգամավորը:

Պապոյանը, սակայն, միևնույն ժամանակ շեշտեց, թե օրենքի նախագծի նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

14 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

15 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

15 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

15 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

15 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

15 hours ago