

Եվրոպական միությունն արդեն սկսել է աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթի վրա:
Այդ մասին այսօր հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին:
«Սանկցիաները պետք է էլ ավելի սուր լինեն՝ գազի վերաբերյալ, որովհետև Ռուսաստանը կարող է դեռ այն վաճառել, SWIFT-ի վերաբերյալ, որովհետև պետք է դրանից անջատել ռուսական բոլոր բանկերը, ես առաջին հերթին «Գազպրոմբանկը» նկատի ունեմ»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը:
Յաբլոնսկու փոխանցմամբ, անհրաժեշտ է նաև էմբարգո տեխնոլոգիաների վրա, քանի որ Ռուսաստանը դեռ կարողանում է դրանք ստանալ և օգտագործել:
«Սանկցիաներից զատ պետք է նաև ոչ միայն սառեցնել Եվրոպայում ռուսական ակտիվներն, այլև դրանք առգրավել: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է»,- ասել է Յաբլոնսկին:
Եվրամիության Խորհուրդը հունիսի 3-ին է հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որով, մասնավորապես, «հետաձգված էմբարգո» է դրվում ծովային ճանապարհով ներկրվող ռուսական նավթի և նավթամթերքի վրա:
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…