Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին։
Ռուբեն Հայրապետյանի հետ խոսել ենք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների եւ համայնքային այլ պաշտոնյաների համար համար նախատեսված «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում. համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի» մասին:
Ծրագիրը ունիկալ է՝ ոչ միայն այն առումով, որ ոչ միայն Հյաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում դժվար է գտնել այս մակարդակի կառավարչական հմտությունների զարգացման ծրագիր՝ հատկապես ուղղված ՏԻՄ մարմիններին:
Պարոն Հայրապետյանը նշեց՝ պետության խնդիրները սկսում են համայնքներից․ նույնիսկ ժողովրդավարությունը․ ինչու՞ ենք մենք ժողովրդավարությունը այդքան ամեն անգամ ձախողում, որովհետև նույնիսկ տեղական մակարդակում բակի խնդիրները լուծելու համար ժողովրդավարական մեխանիզմները դեռևս չենք կայացրել։ Մենք միանգամից խոսում ենք պետության ժողովրդավարական մոդելի մասին․ դրա համար էլ համայնքներից է պետք սկսել։

















