Աշխարհ

ԵՀ-ն պայմանագիր է կնքել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ գնելու վերաբերյալ

Եվրոպական հանձնաժողովը պայմանագիր է կնքել կապիկի ծաղիկի  դեմ 110 000 պատվաստանյութի գնման վերաբերյալ, որոնք նախատեսված են ԵՄ երկրների, ինչպես նաև Նորվեգիայի և Իսլանդիայի համար։ Ըստ ԵՀ-ի մամուլի հաղորդագրության.

«Առողջապահական արտակարգ պատրաստվածության և արձագանքման գրասենյակը պայմանագիր է կնքել «Bavaria Nordic»-ի հետ՝ գնելու  երրորդ սերնդի պատվաստանյութերի 109,090 չափաբաժին՝ կապված կապիկի ծաղիկի ընթացիկ բռնկումների հետ: Քանի որ դեպքերի թիվը շարունակում է աճել, պատվաստանյութերը արագորեն հասանելի կդառնան ԵՄ անդամ բոլոր երկրներին, Նորվեգիային և Իսլանդիային:

Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը երեքշաբթի ասել էր, որ այս դեղերի առաջին առաքումները սպասվում են հունիսի վերջին։ ԵՀ-ն նաև նշել է, որ առաջին անգամ ԵՄ ընդհանուր բյուջեի միջոցները կօգտագործվեն պատվաստումների ծախսերի համար, որոնք այնուհետև կարող են բաշխվել ԵՄ երկրների միջև։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում և ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մալթա):

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago