

French President Emmanuel Macron, center, German Chancellor Olaf Scholz, right, and Italian Prime Minister Mario Draghi travel on board a train bound to Kyiv after departing from Poland Thursday, June 16, 2022. The Europeans leaders are expected to meet with Ukraine's President Volodymyr Zelenskyy as they prepare for a key European Union leaders' summit in Brussels next week and a June 29-30 NATO summit in Madrid.(Ludovic Marin, Pool via AP)
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր ժամանել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պետությունների ղեկավարներն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել գնացքով։ Կիևում գնացքից իջնելով՝ Մակրոնն ասել է, որ այցելելու են նաև ռուսական զորքերի գործողություններից տուժած վայրեր։ «Սա կարևոր պահ է: Սա ուղերձ է ուկրաինացիներին եվրոպական միասնության մասին», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ավելի ուշ կմիանա քաղաքական գործիչներին։
Այցը խորհրդանշական մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ արևմտաեվրոպական երեք տերությունները հաճախ են բախվում քննադատության՝ Ուկրաինային Զելենսկու պահանջած սպառազինությունը չտրամադրելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու նրանց պատրաստակամությունը նույնպես հաճախ է քննադատվում։
Եվրոպացի առաջնորդները Կիև են ժամանել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի, ինչպես նաև հունիսի 29-30-ը Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին: Ֆրանսիան ներկայումս նախագահում է Եվրամիությունում։
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…