Լրահոս 24/7

Սաղաթելյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին

Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը: Առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողների հարցերին, թե ո՞ր պահին որոշվեց, որ շարժման առաջնորդը ինքն է:

Հիշեցնենք՝ օրերս Կոմիտասի անվան պանթեոնում Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են, ասել էր. «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը՝ Սաղաթելյանը նշեց. «Սարգսյանը հստակ է ասել, ես էլ հստակ պատասխանեցի: Չենք հավաքվել այստեղ առաջնորդ փնտրելու, հավաքվել ենք գաղափարի ու նպատակի համար: Բոլոր նրանք, ովքեր այս հրապարակում են, կրում են այդ գաղափարը ու պատրաստ են հասցնել իր հաղթական ավարտին, այս շարժման առաջնորդն են»,- շեշտեց նա:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

2 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago