Լրահոս 24/7

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել համատիրության կարգազանց ղեկավարներին

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացած համատիրությունները կտուգանվեն։ Նման առաջարկով է հանդես եկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծ։

Դրանով առաջարկվում է համատիրության կարգազանց ղեկավարներին տուգանել 10 000 դրամով, իսկ մեկ ամսվա ընթացքում բացթողումը չվերացնելու դեպքում` կրկնակի ավելի չափով։ Ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ անգամ գումարը կրկնակի կավելանա։ Բանն այն է, որ 2020 թվականին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման» և Համատիրության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ համատիրության վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին այդ շենքի կառավարման մարմնի անվամբ բացված հաշվեհամարին։

Նոր օրենքներն ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 19-ին։ Համատիրություններին 1 ամիս ժամանակ էր տրվել իրազեկման համար, իսկ 2021 թվականի հունվարի 20-ից կանխիկ վճարումներն արգելվել էին։

2021 թվականի տարեվերջի արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի շուրջ 22%–ը (19183 շենքերից 4140-ը) բանկային հաշիվներ չեն բացել, իսկ 1316 շենքերի հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող բազմաբնակարան շենքերի համար մեկ միասնական հաշվով (1316 բազմաբնակարան շենքի համար` 8 հաշիվ), ինչը ևս օրենքի խախտում է։

Քաղաքաշինության կոմիտեի օրենսդրական առաջարկն այսօր կառավարության նիստում արժանացավ գործադիրի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

6 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

45 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

20 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago