

Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:
Այս մասին Կառավարության նիստի ընթքացքում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետն էլ անդրադառնալով այս նախագծին նկատեց՝ այն մասշտաբային է. «Մասշտաբային ծրագիր ենք իրականացնում, մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Նախագիծն անվանում ենք Կյանքի պուրակ: Մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, երեխաները պետք է խաղան, և դա պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը:
Այս ընթացքում մի քանի անգամ մեր զոհվածների հարազատների հետ հանդիպում եմ ունեցել:
Կարծում եմ, որ մենք բոլոր դեպքերում, երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծենք այս տրամաբանությունը, որպեսզի դառնա հնարավորինս բանուկ վայր, կյանքի հաղթանակը պետք է լինի մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը: Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի»,- ասաց Փաշինյանը»:
Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ նախագծի ընդհանուր գումարը կկազմի 4,2 միլիարդ դրամ:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…