

Հաշվետու ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 74 արձանագրություն, ընթացքում է գտնվում թվով 104 վարչական վարույթ: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեցին մեկ շաբաթվա տվյալները:
Քաղաքապոետը նշեց, որ Աջափնյակ վարչական շրջանում նոր երևույթ է նկատվում և Մարգարյան-Փուչիկ խաչմերուկի վրա բանջարեղենների վաճառքը մայթերից գրեթե փողոց է հասել:
«Պարոն քաղաքապետ ամենօրյա հսկողություն ենք իրականացնում այդտեղ, խնդիր կա, տուգանում ենք, նորից մեկա իրենք շարունակում են նույն կերպ անել»,-զեկուցեցին քաղաքապետին:
Քաղաքապետը արձագանքելով առաջարկեց. «Տուգանեք, եկեք կողքը կանգնեք, նորից տուգանեք, տենց հինգ անգամ տուգանեք: Բացի այդ՝ ես վստահ եմ, որ անօրինական մուտք է բացած այդ շենքից, դրա գործարնական նշանակությունը հետաքրքրվեք»,-հանձնարարեց Հրաչյա Սարգսյանը:
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…