

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի կայքէջը։
Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել Էլիան Չավային մարզում իրականացրած մարդասիրական ծրագրերի համար, այնուհետև շնորհավորել ենթապատվիրակության նորանշանակ ղեկավարին և իր պատրաստակամությունը հայտնել՝ հնարավորությունների սահմաններում աջակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նոր ծրագրերի իրականացման հարցում։
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը և համագործակցության ճանապարհային քարտեզը։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…