Լրահոս 24/7

Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով եւ դատաիրավական  բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարեւոր ռազմավարական նպատակ։ Այս մասին, ըստ ՀՀ ԱԺ կայքի, ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ։

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում:

Նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը. նախատեսվում է  ստեղծել կարգապահական հանձնաժողով: Ստեղծված հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում:

Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանի գործունեության բնագավառում:

Առաջարկվում է նաեւ բացառել պալատի մեկ անդամի կամ պաշտոնատար անձի  միաժամանակ ներգրավումը տարբեր մարմիններում՝ բացառությամբ պալատի նախագահի, եթե վերջինս խորհրդի նախագահն է: Պալատի նախագահը եւ խորհրդի անդամները գործունեության ընթացքում պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

Վերանայվում է նաեւ պալատի մարմինների անդամների ընտրության կարգը: Նախատեսվում են անվճար անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ: Կվերանայվի նաեւ  փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ:

Հանձնաժողովի անդամ Մարինե Ղազարյանը հարակից զեկույցում նշել է, որ ակնկալվում է ընդլայնել պալատի կառավարման կարգը՝ համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքներին: Նրա խոսքով՝ առավել արդյունավետ կիրականացվի փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago