

Ինչպիսի պատկերացում ունեք համակարգի կառուցվածքի մասին, որպեսզի ՀՀ իրավական համակարգը մաքսիմում արդարություն ապահովի: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և խնդրեց ներկայացնել կառուցվածքի իր տեսլականը:
«Իհարկե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ վերջին 20 տարում կրթության հարթակները բավարար կրթված մասնագետներ չեն տվել ՀՀ իրավական համակարգին»,- ասաց պատգամավորը: Նա նաև անընդունելի համարեց, որ փորձաքննությունները տևում են մեկից երեք տարի, և այդպես արդարության աստիճանը չենք կարող բարձրացնել:
Աննա Վարդապետյանը նշեց, որ կառուցվածքի ամեն մի փոփոխություն պահանջում է ժամանակ և հետաձգում է քրեական գործերի քննությունը: «Ես կարծում եմ, որ կառուցվածքի եղած իրավիճակը բավարար է արդյունավետ գործելու համար: Այստեղ ես պատկերացնում եմ ավելի շատ առօրեական վերահսկողական մեխանիզմների խորացումը»,- ասաց նա և նշեց, որ համակարգը ցնցումների տանել և փոփոխություններ անելը արդյունավետ չի լինի:
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ նաև «սևազգեստ մայրեր»-ի գործին, և հարց բարձրացրեց, թե եթե բոլոր նախկին քննական գործընթացները լինեին տեսաձայնագրված, մենք այսօր որքան հեշտությամբ կկարողանայինք հետ գնալ և պարզել որտեղ է սխալը եղել: «Գուցե մեր բոլոր քննությունները տեսախցիկի տակ լինեն, որպեսզի ապագայում օգնեն արդարադատության աստիճանը բարձրացնելու հարցում, գուցե այլ գործիքներ կիրառենք, արդիականացնենք մեխանիզմները»,- հարցրեց պատգամավորը:
Աննա Վարդապետյանը համաձայնեց, որ քննչական գործողությունների կատարման արդիականացման անհրաժեշտության հետ: «Մենք այսօր շատ հենվում ենք թղթի վրա, պետք է ավելի շատ հենվենք էլեկտրոնային ապացույցների վրա»,-ասաց նա։
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…