

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Օդեսայի շրջանի վրա հրթիռային հարձակումից հետո, վերջին տվյալներով, մահացել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ուկրաինայի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ հուլիսի 1-ի գիշերը Տու-22 ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի Սերգեևկա գյուղին։ Ենթադրվում է, որ երեք X-22 հրթիռներ խոցել են 9-հարկանի բնակելի շենք և երկու հանգստի կենտրոն։ Տան մուտքն ամբողջությամբ ավերվել է, գրում է «Думская»-ն։
Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ է զոհվել շենքի վրա հարվածի հետևանքով, ևս երկուսը զոհվել են հանգստի կենտրոններից մեկին հրթիռի հարվածի պատճառով։ Բնակելի շենքում տուժել է 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մեկ հոգի վիրավորվել է հանգստի կենտրոնում։
Ծանր վնասվածքներով մարդիկ հոսպիտալացվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…