

Խորհրդարանը քննարկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի և Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը։
Նախագծերը ներկայացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը:
Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Ջուլհակյանը մի քանի մեջբերում արեց Սաղաթելյանի հայտարարություններից։ Ըստ Ջուլհակյանի. «Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը»:
Ծովինար Վարդանյանն էլ նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կարևոր նախագծեր է քննարկել։ Սակայն, Վահե Հակոբյանը 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։
Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոնանակ անելու փակ քվեարկությունն արդեն սկսվել է, այն կավարտվի 12:15:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…