

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:
Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, թե բոլոր պաշտոնները նվիրում են իշխանական խմբակցությանը:
«Մենք թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որը զբաղեցնում է ընդդիմությունը, դրանցից ևս հավանաբար այսօր կհրաժարվեն մեր գործընկերները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սաղաթելյանի այս հայտարարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ եթե ընդդիմությունն այդ պաշտոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը: «Սակայն, ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»,-ասաց Հովհաննիսյանը
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…