Լրահոս 24/7

Դատախազությունը վերջապես ունեցավ իր թանգարանը. Գ․ Աբրահամյան

Դատախազությունը վերջապես ունեցավ իր պատմության թանգարանը, ինչի առթիվ շնորհավորում եմ այդ պատմությունը կերտած վետերաններին, դատախազության նախկին ու այդ պատմությունը հիմա կերտող գործող աշխատակիցներին։

Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ինձ համար իսկապես պատիվ է շփվել այդ նմուշներին, որովհետեւ դրանք նախևառաջ մեր պետության ու պետականության մի չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բաղադրիչի պատմությանն առերեսվելու, դրա մի համեստ մասնիկը լինելու երանությունն զգալու հնարավորություն են տալիս։

Հ.Գ. Դիմում են բոլոր նրանց, հատկապես դատախազության նախկին աշխատակիցներին, հանգուցյալ դատախազների ընտանիքներին, ովքեր ունեն Հայաստանի երեք Հանրապետությունների դատախազությանն առնչվող արժեքավոր նմուշներ, խնդրում եմ փոխանցել Գլխավոր դատախազությանը՝ ցուցանմուշներն էլ ավելի հարստացնելու համար։ Կարող եք անհոգ լինել՝ դրանք պատշաճ կխնամվեն և կպահպանվեն»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

13 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

31 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

45 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago