

«Ես հավատում եմ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկզբնավորելու Հայաստանի իշխանության հանձնառությանը, և հենց այդ օրակարգը պաշտպանելու և հաջողությամբ առաջ տանելու համար Հայաստանը պարտավոր է պատրաստվել պատերազմի․․․ ոչ թե ռևանշի, այլ պարզապես պատերազմի նոր սպառնալիքը չեզոքացնելու:
Աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են և դեռ տևական ժամանակ մնալու են այն տրամաբանության մեջ, երբ պատերազմը մնալու է հարցերի լուծման գրեթե առօրյա միջոցներից մեկը:
Այդ միջոցները գործադրվում են այն ուղղությունների վրա, որտեղ ամենից անպատրաստն են դրան: Ըստ այդմ, Հայաստանը հանուն խաղաղության, հանուն խաղաղության դարաշրջանի պաշտպանության պետք է առավելագույնս պատրաստ լինի պատերազմի:
Դա բացարձակապես լավ և ոգևորիչ ռեժիմ չէ, բայց Հայաստանի շուրջ իրավիճակը չի թողնում այլ ընտրություն, չի թողնում խաղաղության ուղղությամբ գործնական քաղաքականություն կառուցելու այլ ճանապարհ, քան այդ քաղաքականությունը ուժով պաշտպանելու կարողությունը զարգացնելը» ,-գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…