Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից զրկված Իշխան Սաղաթելյանի խոստմանը հավատարիմ՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները սկսեցին հայտարարել խորհրդարանի վարչական պաշտոններից հրաժարվելու մասին։ Նրանցից միայն «պատիվ ունեցող» Թագուհի Թովմասյանն է մնացել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բայց արդեն՝ որպես անկախ պատգամավոր: Մյուսներից շատերը պահեցին մանդատները, բայց արդեն՝ առանց պատասխանատու պաշտոնների:
Դժվար է գնահատել նրանց ներդրումն այդ պաշտոններում՝ ի նպաստ համապատասխան ուղղություններով հայկական խնդիրների բարձրաձայնման, առավել ևս՝ լուծման հարցում, բայց այստեղ հետաքրքիր է այդ պատգամավորների բուռն ցանկությունը՝ լքելու բարձրաստիճան հարթակները, որոնք իրապես կարող էին իրենց «մասնագիտական բարձր պատրաստվածության» գործադրման օրինական միջոցներ հանդիսանալ, ինչպես հանրության առաջ իրենց արդյունավետությունն ու ավելի լավ աշխատելու կարողությունն ի ցույց դնելու, այնպես էլ՝ հայանպաստ գործընթացներ ծավալելու առումներով։
Թեև Ազգային ժողովի վարչական պաշտոններից հրաժարվածների կողմից որպես պատճառաբանություն է ներկայացվում Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, սակայն ակնհայտ է, որ «մանկական նեղացվածությունը» նրանց դեպքում դժվար թե այդ կարևոր պաշտոններից հրաժարվելու պատճառ դառնար։
Բացի այդ, այս ամենն այլ փաթեթավորում կարող էր ստանալ, տվյալ պարագայում՝ առաջին երկուսի բացակայությունները կարող էին հարգելի դառնալ. շատ մեծ ցանկության դեպքում իրենք դրա համար բավարար լուծումներ կգտնեին։ Իսկ եթե չեն էլ փորձել գտնել, իսկ մյուսների դեպքում էլ կամավոր են հրաժարվում, նշանակում է՝ ծրագրված է ու առավել ձեռնտու են համարում, ասել է թե՝ ոչինչ չանելու հետևանքով ծագող պատասխանատվությունից են փախչում։ Այո, այսօրվա մարտահրավերների, ժամ առ ժամ զարգացող արտաքին քաղաքական ու ռազմատնտեսական իրավիճակի պայմաններում նրանք Հայաստանը պատշաճ ներկայացնելու և հայկական շահերն առաջ մղելու պատասխանատվության դիրքերում էին, որոնք այդ գործիչները փաստացի լքում են։
Որպես օրինակ՝ Արմեն Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի հիմնական գործունեությունը կապված է Ռուսաստանի հետ։ Նրա հրաժարականը կարող է պայմանավորված լինել կա՛մ հայ-ռուսական հարցերում նրա թիմի՝ ավելի լավ հարաբերություններ ունենալու առասպելի փլուզման վտանգի, կա՛մ էլ՝ ռուս գործընկերների կողմից «մերժվելու» հետ։
Կարելի է նաև զուգահեռներ անցկացնել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ժամանակաշրջանի վերաբերյալ հնչող «համատեղ պատասխանատվության» մասին հայտարարությունների հետ՝ նկատելու, որ մի շարք հարցերում չհաջողելու դեպքում հիմա էլ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են մեղադրվել անգործության կամ իրենց որակմամբ՝ հակապետական գործողության մեջ։ Բայց պետք է արձանագրել, որ Ազգային ժողովում վարչական պաշտոն չունենալը ոչ մի պատասխանատվությունից էլ նրանց չի կարող ազատել, հատկապես՝ բարոյական։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…