Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Կառավարությունն առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Նրա անունը վերջին տարիներին մեծապես կապված են եղել 2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության դատավարական գործընթացների հետ, որտեղ Սաֆարյանն այդ օրվա իրադարձությունների հետևանքով տուժած անձանց իրավապաշտպանն է, զոհված անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում, մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ։
Բազմաթիվ քաղաքացիների կողմից իրենց սոցիալական էջերում մասսայական դրական արձագանքները վկայում են վստահելի ու հարգանք վայելող, իրենց գործունեությամբ հայտնի դարձած որակյալ մասնագետներով դատական համակարգի համալրմամբ ու նրանց շնորհիվ արդարադատության ոլորտի բարեփոխման՝ իրատեսական դարձած ակնկալիքներով:
Խոսքը ոչ միայն մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի համար անցանկալի (դրա մասին հենց իրենք են ազդարարում) Սեդա Սաֆարյանի, այլև նախորդ օրերին Ազգային ժողովի կողմից ընտրված գլխավոր դատախազի և մյուս դատավորների մասին է, որոնց ներկայացնելիս պատգամավորները վստահություն հայտնեցին, որ «հեղափոխական գործունեություն կծավալեն» դատական համակարգում:
Հիշելով նախորդ ամիսների ընդդիմադիր «փրկության» շարժումները և աչքի առաջ ունենալով այս օրերին հանրության լայն շրջանակների համար վստահելի նոր դատավորների նշանակումները՝ հասկանալի է դառնում, թե իրականում ինչ էր «փրկվում» փողոցում: Սրա ակներևությունը լրացվում է հակակոռուպցիոն գործիքակազմի՝ մարմինների ու իրավական ակտերի կատարելագործմամբ, ապօրինի ձեռքբերածի վերադարձի հարցում քաղաքական վճռականության դրսևորմամբ ու այդ ուղղությամբ աստիճանաբար արձանագրվող արդյունքներով:
Ուրեմն՝ քաղաքացիներն այս անգամ ունեն հստակ ձևակերպված պահանջ, որն անտեսել քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող և արտախորհրդարանական, չեն կարող: Ընդ որում՝ երկրորդներից շատերը մեծ դերակատարում կարող են ունենալ այդ պահանջի ամրացման գործում՝ համապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր ընտրությունների շրջանում հղկելով այն:
Երկար սպասված վեթինգի, քաղաքացիակենտրոն արդարադատության իրագործման վերաբերյալ հասարակական ու քաղաքական այդ պահանջը նաև Սեդա Սաֆարյանի, Աննա Վարդապետյանի ու մյուսների նշանակումով է, կարծես, տեղ գտնում իշխանության գործողություններում: Թեև այդ պահանջները դրվել են դեռ 2018թ. հեղափոխության օրերին ու դրանից հետո՝ երբեմն ուղեկցվելով իրագործման մեջ հապաղման պատճառով առաջացած դժգոհություններով։
Դատաիրավական համակարգը պետականության հիմնասյուներից է, և որքան էլ այդ համակարգը բարեփոխելն ունենա նաև օբյեկտիվ բարդություններ՝ այնուամենայնիվ՝ այդ ոլորտը պետականաշինության ամենաառանցքային ուղղությունն է, ուստի հանրային սպասելիքները ևս երբեմն չներող են և խիստ։
Նոր նշանակումները և սկիզբ առնող փոփոխությունները մասնագիտական բարձր պատրաստածության կադրերի ներգրավմամբ՝ ոլորտի հեղափոխության հույսեր են ներշնչում։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…