Լրահոս 24/7

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 6 մեդալ

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։

ԿԳՄՍ նախարարության հասարակյնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։

Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվում էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

5 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

19 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

38 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

50 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago