Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Վերջինս պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել:

















