Կառավարությունը այսօվա նիստին որոշեց 3.3 մլրդ դրամ հատկացնել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար։ Նշենք, որ ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով «Levantina Ingenieria Y Construccion S.L» կազմակերպության հետ հուլիսի 16-ին կնքվել է պայմանագիր, որով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2.5 մլրդ դրամի չափով, ինչպես նաև այս տարի նախատեսվում է կատարել վճարումներ շինարարական աշխատանքների համար մոտ 2 մլրդ դրամի չափով։
Ավելին՝ hetq.am