Գործարար, «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը կալանավորվել է: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր անցած շաբաթավերջին՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ «հանցակցություն արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն», կասկածանքով:
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

















