Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու քաղաքացիներին՝ առկա իրավախախտումենրի համար:
«Շատ դեպքերում տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից 90 տոկոս դեպքերում, իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում»,- ասաց նա: Այսպիսով, քաղաքապետը խնդրի լուծումը տեսնում է ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս հնարավորություն ունենան բռնագրավել այն միջոցները, որով առևտուր են անում, և այս օրենքի ընդունմամբ խնդիրն ամբողջությամբ կլուծեն:
Նա նշեց, խաղալիքներ, անգամ կենդանիներ են վաճառում և փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են պատրաստում, և չգիտեն ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:
Վարչապետը կարևորեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այդ ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «Մենք պետք է արձանագրենք, որ եթե սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ պետք է դադարեցնեն գործունեությունը և այստեղ գալու է հարց, որ այդքան մարդ ընտանիք է պահում, հացի փող է աշխատում: Հաջորդ փուլում ասում են, որ այս բիզնեսը փակում են, որ վարչապետի հորեղբոր տղու դասարանցին բիզնես դնի, և ամեն անգամ մենք գնում և բախվում ենք այսպիսի իրավիճակների և ասում ենք, որ ոնց կլինի երկրի տնտեսության կեսը փակենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետահայաց նայում են և հարց է բարձրանում, թե ինչու են այդքան ժամանակ կոմպրոմիսների համաձայնել: «Իմանալով, որ մեր բանակում ինչ պրոցեսներ կան, ասել ենք՝ դե բանակին բան չանենք, անվտանգության հարց է, և հետո այդ կոմպրոմիսը մեր գլխին պայթել է, ամեն անգամ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել է»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է կենդանիներից և հիմա փողոցներում կենդանիներ են վաճառվում և հետագայում կարող է համաճարակ բռնկվի, հետո կգան զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ կհարգեն: «Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում ստանդարտներ են լինելու:
Հրավառության նյութերի հետ կապված՝ մենք պետք է որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպությունները, այսինքն ազատ վաճառքը ընդհանրապես պետք է արգելվի: Մենք չենք ասում, որ երկրում հրավառություն չպետք է լինի՝ այդ թվում մասնավոր առիթներով, բայց ներմուծումը, պահեստավորումը և անվտանգության ապահովումը պետք է պահպանվի»,- ասաց նա:
Նա նշեց, որ այնպես չէ, որ երկրում չկա աշխատատեղ և շինարարական կազմակերպությունները աշխատուժի լուրջ խնդիր ունեն: «Ես չեմ ասում գերանդին առնենք աջ ու ձախ ամեն ինչ փակենք, բայց հստակ անվտանգության կանոնների նոր ստանդարտների պետք է գնանք»,- ասաց նա:
Անդրադառնալով կարուսելների անվտանգությանը՝ վարչապետն ասաց, որ որքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, մենք առաջիկա ժամանակում իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ: «Քանի որ միայն վիզուալ նայում ես կարուսելներին, աղետի կոնկրետ նախանշան է»,- ասաց նա: Նա նշեց, որ շատ բաներ հենց կոմպրոմիսների պատճառով են եղել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի համար տարակուսելի են պաշտպանության փոխնախարարի պնդումներն այն մասին, թե…
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…