Categories: Uncategorized @hy

Իսրայելական հատուկ ծառայությունների ամենահաջող հակաահաբեկչական գործողություններից Դավիթ Ֆիդանյան

Իսրայելական հատուկ ծառայությունների ամենահաջող հակաահաբեկչական գործողություններից:

Նկարում պատկերված են բելգիական «Սաբեն 572» ինքնաթիռից դուրս բերվող ուղևորները: 1972թ. մայիսի 8-ին պաղեստինյան «Սև սեպտեմբեր» ահաբեկչական խմբավորման անդամները գրոհեցին Բրյուսելից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը: Ահաբեկիչների ղեկավար Ալի Սանայնան մուտք գործելով օդաչուների սենյակ հայտարարեց, որ օդանավը իրենց վերահսկողության տակ է և օդաչուները պետք է թռչեն Թել Ավիվ: Նախքան մայրաքաղաքի Լոդ օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը՝ հրեաները արդեն գիտեին տեղի ունեցածի մասին: Ահաբեկիչները պահանջում էին ազատ արձակել հրեական բանտերում պահվող 300-ից ավել «Ալ Ֆաթխ» խմբավորման ահաբեկիչների: Բնականաբար հրեաները այդպիսի բան չէին անի, բայց նաև չէին լքի պատանդներին: Կառավարության անդամների և ՊՆ Մոշե Դայանի, Տրանսպորտի նախարար Շիմոն Պերեսի ղեկավարությամբ կազմվեց գործողության պլան, որը պատմության մեջ մտնելու էր «Իզոտոպ» անվանմամբ: Հրեաները ձգտում էին երկարեցնել բանակցությունները, որպեսզի վերջնականորեն կարողանան նախապատրաստվել գրոհին: Մայիսի 9-ին նրանք ինքնաթիռի մոտակայքում հայտնվեցին կալանավորների հանդերձանքով անձինք, որոնք իրականում հրեա զինվորներ էին: Այդ ժամանակ հրեաները կարողացան համոզել Ալի Սանայնային, որ ինքնաթիռը տեխնիկական զննման կարիք ունի: «Մոսսադի» և «Սայրեթ Մաթքալի» տասնյակից ավել զինվորներ տեխնիկական սպասարկման հանդերձանք կրելով կարողացան անարգել մտնել ինքնաթիռ և գրոհով վերացնել ահաբեկիչներին: Ամբողջ գործողությունը տևել է մոտ 1 րոպե 30 վայրկյան: Գործողության ժամանակ 94 պատանդից կրակոցների ժամանակ սպանվել է 1-ը, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են: Գործողության ժամանակ վիրավորվել են հատուկ ջոկատի անդամներ ապագա վարչապետ Բենյամին Նեյթանհաուն և « Մոսսադի» ապագա ղեկավարներից Դանի Յաթոնը:

Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից․

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

6 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

6 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

6 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

6 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

7 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

7 hours ago