Categories: Uncategorized @hy

«Երբ փշրվում է այն ամենն ինչ մոտիվացնում էր՝ վերանում են նաև ամբիցիաները». Կոլյա Շահգելդյան

Մի «խելացի» մի օր ասել է. «Պատերազմի ընթացքում իրենց դրսևորած ամենա ուժեղ տղեքից շատերը կռվից հետո դարձան արբեցող, թմրամոլ և չգիտես ինչու այդ ամենի մեջ սկսեցին մեղադրել պետությանը»։
Նախ. կան մարդիկ ովքեր ծնվում են հենց դրա՛ համար. պատերազմ լինելու դեպքում լինեն ԱՄԵՆԱ։ Նրանցից ոմանք հենց այդքանով էլ եզրափակում են իրենց ԱՄԵՆԱ, ԿԱՐԵՎՈՐ ու ՈՐՈՇԻՉ լինելը և այդքանից ավել ոչինչ էլ չեն կարողանում «անել»։
Երկրորդ. նման մարդիկ երբեք չեն համակերպվում «ով աշխատի, ով գնա սանատորյա» ժողովրդական ասացվածքի հետ, որը մեծ դեր ուներ այդ տարիների իրականության մեջ։
Երրորդ. որոշ «խելացիների» թվում է, որ տարիներով սպանություն, արյուն, մասնատված մարդիկ, հարյուրավոր լավագույն մարտական ընկերոջ մահ տեսնելուց հետո շատ հեշտ է պատերազմի ավարտից հետո վերադառնալ և նորից «սովորական կյանքով ապրել»։ Այդպիսի բան չկա։ Շատ ու շատ պետություններում, երբ զինվորները ծանր ու դաժան մարտական գործողություններ են իրականացնում, վերադարձից հետո պարտադիր հոգեբանական թերապիաներ են անցնում և եթե «ետ չեն գալիս» իրականություն, ապա անցնում են «թոշակի» ու միշտ մնում են պետության հսկողության տակ(բոլորս լավ ենք հիշում այդ տարիների զինվորական թոշակի ծիծաղելի չափերը)։ Նրանց տեսածին ու «տարածին» գումարում ենք նաև այդ տարիների համատարած սովն ու չկալությունը։
Չորրորդ. արբեցող ու թմրամոլ դարձան հիմնականում այն մարդիկ, ովքեր մոռացության մատնվեցին վերնախավի կողմից և անգամ հասարակ «հացի փող» աշխատելու շանս չստացան (այդքան շանսերի մեջ)… կամ էլ այն մարդիկ ովքեր հասկացան, թե իրենց արածի համեմատ քանի քանի ոչինչ չարածներ… դարձան վերնախավ։
Հինգերորդ. իրականում նրանք ոչ թե պետությանն են մեղադրում այլ իրենք իրենց, որ նման անշնորհակալ մի մեծ զանգվածի համար իրենք պատրաստ էին զոհվել։
Երբ փշրվում է այն ամենն ինչ մոտիվացնում էր՝ վերանում են նաև ամբիցիաները։ Առանց այդ երկուսի անտանելի բարդ է ապրելու մեջ որևէ կարևոր իմաստ գտնելը։
Ասում են կյանք տվողները ծնողներ են կոչվում։ Հավելեմ. ծնողները միայն բիոլոգիական չեն լինում։ Ծնողին խնամում ու ապահովում են այն ժամանակ, երբ նա հիվանդ է… առավել ևս, երբ նա խելագարվում է։
Շուտ մոռացաք ձեզ կյանք տվողներին։

Հ.Գ. Իրենց տերերից ավելի վտանգավոր են նրանք, ովքեր խելացի ու ճարտար լինելու շնորհիվ ցանկացած քայլ, երևույթ որակավորում և հիմնավորում են այնպես ինչպես ձեռնտու է հենց իրենց։

Կոլյա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջից․

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

3 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

3 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

3 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

3 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

4 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

4 hours ago