Categories: Uncategorized @hy

«Եթե դուք չար եք ու նեխած ներսից, ուրեմն՝ չար եք ու նեխած ներսից»․ Սյունե Սևադա

Որ հարցնես՝ Հայաստանի բոլոր խաչերը պաչած ունեն, մեռնում են Աստծո զորությանը, Աստծո ոտերին, նենց են շորերով եկեղեցի սրբում, մտածում ես՝ մարդ չեն, հրեշտակ են։ Աստվածաշունչը թեթև թերթել են տեղ-տեղ, «մի դատիր, որ չդատվես»-ը սարքել են բերանի ծամոն, ու սովորաբար օգտագործում են էն ժամանակ, երբ հարազատ մոքիրը նկատողություն ա անում հագուկապի՝ իրար հետ չսազելու մասին։ Բայց հենց մի բան դուրները չի գալիս՝ ուուուուու՜, էդ Աստվածաշունչը մի տեղ կորցնում են, ձեռքները քշտում ու ջիգյարով հո չե՛ն թաղում աջուձախ։ Ոչ երեխա են նայում, ոչ կին ու հիվանդ, ոչ մի բան, ոհմակով վրա են տալիս ու գզզզում են, արյունը խմում են, լեշը փռում արևին։
Մանրակրկտորեն թաղում են, իրենց անկարևոր, գռեհիկ, տհաճ ու գարշահոտ կարծիքը ցփնում են աջուձախ, որ ֆեյսբուքի էջերում գցած սրբի նկարներն էլ հիշեցնում ես, ու ասում ես՝ քրիստոնյային վայել պահվածք չի, եղունգներով բիբերդ քերում են։ Ոնց հասնում՝ անծանոթ մարդկանց վիրավորում են, չհասկացած երևույթները քննադատում են, վերջում մի քանի հատ էլ տեսակ-տեսակ հայհոյում են, հանգիստ շունչ քաշում։ Կիրակի վազում են եկեղեցի՝ սուրբ խաղալու։
Աստվածաշնչում մի սիրունագույն պատգամ կա։ Ասում է՝ սկզբից քո ծառը ջրիր։ Այ էս կետը եթե խորապես ընկալեք, ուրիշներին չեք հասնի։ Կզբաղվեք ձեզնով, կկառուցեք ձեր կյանքը, ձեզ ոտքի հանելով ու փոխելով՝ կլավացնեք շրջապատը, կօգնեք, կսատարեք, լավատես կլինեք։ Կարող եք անվերջ խոսել հավատքից ու սիստեմատիկ եկեղեցի գնալ։ Եթե դուք չար եք ու նեխած ներսից, ուրեմն՝ չար եք ու նեխած ներսից։ Ու ոչ մի աղոթք ձեզ չի փրկի, որովհետև փոխվել չեք ուզում, մենակ ձև բռնել եք ուզում։
Ես ձեր երկակի ստանդարտների ցա՛վը տանեմ։

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

3 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

3 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

3 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

4 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

4 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

4 hours ago