Գլխավոր
12.08.2019

«Սստամբուլյան կոնվենցիան ստորագրել են եվրոպական 46 երկիր եւ Եվրամիությունը, արդեն վավերացրել են 34 երկիր»․ Տիգրան Հակոբյան

«Սստամբուլյան կոնվենցիան ստորագրել են եվրոպական 46 երկիր եւ Եվրամիությունը, արդեն վավերացրել են 34 երկիր»․ Տիգրան Հակոբյան

ՓԱՍՏԵՐ. Կանանց հանդեպ եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման Եվրոպայի խորհրդի Կոնվենցիան (Սստամբուլյան կոնվենցիա) ստորագրել են եվրոպական 46 երկիր եւ Եվրամիությունը, արդեն վավերացրել են 34 երկիր:
Այս փաստաթուղթը կանաց հանդեպ բռնությունը բնորոշում է որպես մարդու իրավունքների խախտում եւ խտրականություն: Կոնվենցիան վավերացրած պետությունները պարտավորվում են քրեականացնել (եթե դեռ քրեականացված չեն) այնպիսի հանցանքներ, ինչպիսին են հոգեբանական բռնությունը, հետապնդումը, սեռական բռնությունը, պարտադրված ամուսնությունը, պարտադրված աբորտները: Փաստաթղթի կարեւրագույն սկզբունքներից է բռնությունների կանխարգելումը, զոհերի պաշտպանությունն ու նրանց աջակցությունը: ԼԳԲՏ համայնքի մասին փաստաթղթում որեւէ խոսք չկա:
Կոնվենցիան բաղկացած է 81 հոդվածից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ա.Եթե մեզ մոտ օգտագործվեր Կոնվենցիայի պաշտոնական անվանումը առանց Ստամբուլի հիշատակման, բողոքների ալիքն այսպես մեծ չէր լինի (երկար չբացատրեմ, հասուն մարդիկ, հատկապես սոցիալական հոգեբանության մասնագետները հասկանում են, թե ինչու), բ. Հասկանալի է, որ կոնվենցիայի վեվերացման դեմ գրեթե բոլոր ընդվզողները չեն կարդացել եւ չեն կարդալու այդ տեքստը, սնվում են ինֆորմացիայի այլ, աղավաղված աղբյուրներից: գ. Կոնվենցիան վավերացնելու դեպքում մեր հանրային կյանքում գրեթե բան չի փոխվելու, քանի որ բռնության տարբեր եղանակներ մեզ մոտ քրեականացված են, Հայաստանը նաեւ վավերացրել է մի շարք եվրոպական կոնվենցիաներ, այդ թվում Մարդու իրավունքների, որոնք նույնպես սահմանում են կանանց հանդեպ եւ ընտանեկան բռնությունը: դ. Պարզ է, որ կոնվենցիան քաղաքական պայքարի եւ շահարկման նյութ է դարձել, վավերացնել-չվավերացնելու թեմաներով տեղեկատվական օրակարգեր են ձեւավորում <<լիբերաստ>> իշխանություններ հարվածելու համար: Դա հասկանալի է, ընդդիմությունը օգտագործում է լեգալ պայքարի ամբողջ զինանոցը, այդ թվում, մանիպուլյացիաները, թերասացությունը, փաստերի աղավաղումը:

Բայց անհասկանալին ինձ համար հետեւյալն է. ա. Ինչպե՞ս են կիրթ, գրագետ, իրավական գիտելիքներ ունեցող անձիք հայտնվում Խաչիկ Ստամբոլցյանի ու Վահագն Չախալյանի համախոհների, զինակիցների շարքում, ներկա իշխանությոնների հանդեպ նույնիսկ մեծ հակակրանքի դեպքում այդ անձանց տեսակետները կիսելը պիտի որ западло լիներ: բ. Արդյոք Կոնվենցիայի դեմ ելույթ ունեցող Հայ Առաքելական Եկեղեցին ավանդական հայ ընտանիքի նորմ է համարում սեռական պատճառներով աբորտները, պարտադրված ամուսնություններն ու կանանց հանդեպ հոգեբանական բռնությունը: Կարծես, այդ երեւույթների դեմ ՀԱԵ-ն որեւէ անգամ հայտարարություն չի ընդունել:

Լրահոս
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան