Արժեքներ
12.08.2019

ՀՈՐԴՈՐԱԿ «Ը» ԵՎ «Ն» ՀՈԴԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Լեզվի կոմիտե

ՀՈՐԴՈՐԱԿ «Ը» ԵՎ «Ն» ՀՈԴԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Լեզվի կոմիտե

Օրինաչափություն է, որ ձայնավորով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, բաղաձայնով վերջացողները՝ «ը», ինչպես՝ առուՆ, այգիՆ, գիրքԸ, տունԸ:

Խոսքում «ն» հոդ կարող են ստանալ նաև բաղաձայնով վերջացող բառերը: Օրինակ՝ Անուշն ուշացավ, գարունն անցավ:

Ը-ի փոխարեն գործածվում է «ն» հոդը, որպեսզի երկու բառերի միջև արտասանական դադար չլինի, դրանք արտասանվեն միասին, սերտ: Ընդ որում, ոչ թե ԱնուշԸն ուշացավ, գարունԸն անցավ ձևով, այլ ն-ն մյուս բառին ձուլված, առանց ը-ն հնչեցնելու՝ Անուշն/ուշացավ, գարունն/անցավ:

Այս դեպքերում «ը» հոդի գործածությունը ևս թույլատրելի է, և դա նույնպես պատճառաբանված է: Եթե անհրաժեշտ է առաջին բառն արտասանել առանձին, եթե տրամաբանական շեշտը նա է կրում, կարող է գործածվել ը-ն: Օրինակ՝ Քո՛ւյրը ասաց, Կարե՛նը օգնեց: Իհարկե, նաև՝ Քո՛ւյրն ասաց, Կարե՛նն օգնեց…

Ճիշտ չէ կարծել, որ եթե բառն սկսվում է ձայնավորով, ապա նրան նախորդող բառը պետք է պարտադիր «ն» հոդ ստանա։

Երբեմն հարց է առաջանում. իսկ ո՞ր հոդը գործածել, եթե հաջորդ բառն սկսվում է գաղտնավանկ ը-ով (սկ, սպ, զբ, զգ, շտ և այլ հնչյունակապակցություններով սկսվող բառերից առաջ, ինչպես՝ սկսել, սպասել, զբաղվել, զգուշանալ, շտապ և այլն)։ Ասել (գրել), օրինակ` բառն ստանո՞ւմ է, թե՞ բառը ստանում է։

Հարկավոր է առաջնորդվել դարձյալ նույն տրամաբանությամբ: Ինչպես ասվեց, բաղաձայնով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, որպեսզի հաջորդ բառի հետ միաձույլ արտասանվեն: Չենք կարող անտեսել բառասկզբում թեև թույլ, բայց արտասանվող «ը» հնչյունը, եթե անգամ դա գաղտնավանկ է (չի գրվում): Այստեղ արտասանությունն է որոշում, թե ինչպե՛ս պետք է գրել:

Այս դեպքում նույնպես երկու տարբերակն էլ ճիշտ է. կարելի է ասել «բառերն ստանում են» և «բառերը ստանում են»: Նույն սկզբունքն է գործում բոլոր այն դեպքերում, երբ բառասկզբում լսվում, սակայն չի գրվում «ը» հնչյունը:

Ճիշտ չէ բաղաձայնից առաջ «ն» հոդի գործածությունը, որը երբեմն հանդիպում է բանավոր խոսքում, որոշ բարբառներում։ Ինչպես՝ Արամն գնաց, Անդրանիկն խոսեց։ Գրական հայերենում ճիշտ տարբերակն է՝ Արամը գնաց, Անդրանիկը խոսեց։

Նկատենք, որ բանաստեղծական խոսքում երբեմն «ն» հոդը գործածվում է նաև «հ» հնչյունից առաջ, որը բաղաձայն է: Օրինակ՝ «Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին», (Ե. Չարենց), «Հարամ է քեզ աղջիկն հայոց, / Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց» (Հ. Շիրազ), «Ասում են՝ հին վերքն հաճախ է ցավում, / Երբ եղանակը ամպոտ է ու վատ…» (Վ. Դավթյան):

Այս պարագայում գործ ունենք սխալի՞, թե՞ բացառության հետ: Ինչո՞ւ են բանաստեղծներն այսպես գրում:

Հ-ից առաջ ն-ի գործածությունը պայմանավորված է վանկերի քանակը պահելու հանգամանքով: Հ-ն, լինելով հագագային (միայն շունչ պարունակող հնչյուն), հնարավոր է լինում արտասանել ն-ի հետ միասնաբար՝ առանց վանկ ավելացնելու: Բերված օրինակներում եթե գործածվեր ը-ն, մեկ վանկ կավելանար, և չափը կխախտվեր (կդառնար «հայացքը հառած»): Ուստի սխալվում են նրանք, ովքեր արտասանում են «հայացքԸն հառած», որովհետև «ն»-ն գործածելու իմաստը այս «ը»-ն չարտասանելն է:

Ասվածն ամփոփելով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

«ը» և «ն» հոդերը գործածել նշված կանոնների համաձայն:

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%a8-%d5%a5%d5%be-%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%a4%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/?fbclid=IwAR2ChPeGzRQqw3lC-N_9pAVWscLJpA1vDnoXfJJiQJRs4mQaikCo5-GYQ-I

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան