ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս տարի իր արձակուրդի համար նախատեսված գումարը ծախսել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների դպրոցահասակ երեխաների համար դպրոցական պայուսակների և գրենական այլ պարագաների վրա։
«Քանի որ ծանրաբեռնվածության պատճառով այս տարի արձակուրդ չմեկնեցի «արձակուրդայինս» ծախսեցի Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս նահատակների դպրոցահասակ բոլորի երեխաների համար պայուսակներ և բազմաթիվ դպրոցական այլ պարագաների վրա։
Հուսամ այս փոքրիկ նվերը կթեթևացնի ուսումնական տարվան ընդառաջ հերոս նահատակների ընտանիքների հոգսերը։
Հ.Գ.
Շնորհակալություն օգնականիս՝ Սոնա Աբրահամյանին, Քրիստինէ Աղալարյանին և Հայկ Հարությունյանին գործադրած անմնացորդ ջանքերի և նվիրումի համար»։

















