Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու’ Տիգրան Պապանյանի փեսան է:Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են): Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնայք:Այլընտրանք չկա. կամ կամովին, կամ օրենքի ուժով:
Սիրելի լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան մարմիններին:
Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները:
https://www.facebook.com/photo.php?fbid=2811324725604888&set=a.765188810218500&type=3&theater

















