Ինչո՞ւ ազատվեցին Փաշինյանի խորհրդականները. իշխանությունը լռում է, փորձագետները՝ ենթադրում

Պետական ապարատը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ ենթակա է փոփոխության: Սակայն երբ միանգամից աշխատանքից ազատում են երկու գլխավոր խորհրդականի և 1 օգնականի, հազիվ թե լեզուդ պտտվի դա սովորական իրադարձություն անվանել:

Միանգամից երկու գլխավոր խորհրդականների աշխատանքից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը լիովին անսպասելի էր:

Հարկավ, պետական ապարատը նման է կենդանի օրգանիզմի, ինչը անշարժություն չի ենթադրում: Հին կադրերը հեռանում են, նրանց փոխարինելու են գալիս նորերը: Բայց երբ աշխատանքից ազատում են միանգամից երկու գլխավոր խորհրդականի, ապա լեզուդ չի պտտվում դա սովորական երևույթ անվանես: Իսկ տեղեկատվական վակուումի պայմաններում կատարվածի շուրջ ինտրիգն աճում է:

Թեպետ, թվում է, որ երկար-բարակ գուշակություններ անելու հարկ չի լինի: Ավելին, չի կարելի բացառել, որ կադրային որոշումների պատճառների մասին քաղաքացիներին Փաշինյանն անձամբ կհաղորդի, ասենք, ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում: Եվ քանի դեռ «Facebook»-ի վարչապետական էջը եղելության վերաբերյալ լռում է, մենք փորձեցինք ներքին անցուդարձին հետևող դիտորդների օգնությամբ վերլուծել կառավարության ղեկավարի նշված քայլի հնարավոր շարժառիթը կամ մոտիվացիան:

«Կոնկրետ տեղեկությունների բացակայության պայմաններում, ցանկացած տեսակետ գուշակություն կլինի ընդամենը: Դժվար է ասել, թե ինչն է վարչապետին մղել նման քայլի: Դա չափից ավելի ներգերատեսչական խնդիր է, այդ իսկ պատճառով, ծայրահեղ դժվար է գնահատականներ տալը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

3 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

4 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago