Աբովյանում կհիմնվի խոշոր ադամանդագործական ընկերություն

Կոտայքի մարզը բավականին զարգացած և բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է։ Հանրապետության ՀՆԱ-ում մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մարզի ընդհանուր ծավալում գերակշիռ մաս է կազմում արդյունաբերությունը, որի հիմնական և առաջատար ուղղությունը մշակվող արդյունաբերական ոլորտին է պատկանում։ Այս ոլորտում զարգացած են սննդամթերքի և ըմպելիքի արդյունաբերությունը, ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրությունը և այլն»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ մարզի տնտեսության զարգացման համար 4 գերակա ուղղություններն են ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը և տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, և, իհարկե, տուրիզմի ոլորտը։

Պետրոսյանը հայտնեց, որ մարզի մշակվող արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից է ադամանդագործական արտադրատեսակների արտադրությունը։

«Այս ոլորտը մշակվող արդյունաբերության ծավալում կազմում է 7,5 տոկոս, իսկ ամբողջ արդյունաբերության ծավալում 4,5 տոկոս։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ձեռնարկություններ՝ 10-ը գտնվում են Նոր Հաճն համայնքում, մեկական՝ Աբովյան, Նոր Գեղի և Քարաշամբ համայքներում։ 2019 թվականին Աբովյան համայնքում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն։ Մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդի մեծ մասը արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Շեշտեմ, որ ադամանդագործության զարգացման համար մեր մարզում առկա են զգալի նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և որակյալ մասնագետների առկայություն»,- եզրափակեց Պետրոսյանը։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

16 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

16 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago