«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը

«Դալան» ցուցասրահում`օգոստոսի 16–ին, բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի` թվով չորորդ անհատական ցուցահանդեսը, որում տեղ են գտել ներկապնակի ամենավառ գույներով վրձնած, բայց դեռևս չցուցադրված աշխատանքները:
78–ամյա նկարչը, ով երաժշտության հնչյունների ներքո է ստեղծագործում, իր կտավների գլխավոր հերոսին համարում է մարդուն՝ որպես բնության անբաժանելի մի մասնիկ` իր ապրումներով ու հույզերով:

«Ես կարոտում եմ իմ բոլոր այն նկարները, որոնք ինձ մոտ չեն, որովհետև իմ յուրաքանչյուր նկարն իմ երեխան է, և ինձ հուզում է իրենց ճակատագիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նկարիչը` նշելով, որ ժամանակին շատ նկարներ է վաճառել օրվա հացի խնդիրը լուծելու համար:

Վլադիմիր Աբրահամյանը ոգեշնչվում է բնությամբ, իր ընտանիքով՝ որդիներով ու թոռներով, բայց նրա ներշնչանքի գլխավոր աղբյուրը եղել և մնում են գեղեցիկ կանայք:

«Էլ ինչ նկարիչ, որ պետք է տրվի միայն բնությանը: Կինն ամեն ինչ է, իմ իդեալն է, չէ՞ որ հենց կինն է կյանք տվողը: Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին»,-ասում է Աբրահամյանը և հավելում, որ իր աշակերտներին խորհուրդ է տալիս, որ իրենց գործը շարունակեն, միջակ նկարիչ չդառնան ու սերունդ աճեցնեն:

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago