Բնապահպանություն

Ռեկորդային թռիչք. թռչունն առանց վայրէջքի ուղեւորություն է կատարել Ալյասկայից Թասմանիա

Փոքր կտցարին չի կարելի փետրավորների նշանավոր ներկայացուցիչ համարել, սակայն այս տարի երիտասարդ թռչունը անդադար թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ընդամենը 11 օրվա ընթացքում նա հաղթահարել է 13 560 կիլոմետր՝ գերազանցելով նախորդ ռեկորդը գրեթե հազար կիլոմետրով:

Փոքրիկ կտցարը (Limosa lapponica) ոչնչով աչքի չընկնող թռչուն է՝ աղավնու չափ, երկար կտուցով եւ թաթերով, փետուրները ժանգոտ շագանակագույն են: Ամեն ամառ հարյուրավոր այս թռչունները բազմանում են Ալյասկայի հարավ-արեւմուտքում՝ Յուկոն-Կուսկոկուիմի դելտայում, որից հետո մեծացած ձագերն իրենց առաջին գաղթն են անում Խաղաղ օվկիանոսով դեպի Ավստրալիայի ափեր:

Այս ամառ հետազոտողները ձագերից մեկին նշել են GPS չիպով եւ փոքրիկ արեւային մարտկոցով, որպեսզի հետեւեն նրա առաջին աշնանային թռիչքին, թեեւ նույնիսկ չեն կասկածել, թե որքան հիանալի կլինի դա:

Հինգ ամսական կտցարն այս տարվա հոկտեմբերի 13-ին ուղեւորվել է հարազատ վայրեր եւ մեկնել ձմեռելու։ Երթուղին հեշտ չի եղել՝ թռչունը սկզբում թռել է արեւմուտք՝ դեպի Ճապոնիա, բայց Ալեուտյան կղզիների վրայով շրջվել է հարավ-արեւելք եւ հատել Խաղաղ օվկիանոսը՝ անցնելով Կիրիբատի եւ Ավստրալիայի մայրցամաքը՝ հոկտեմբերի 24-ին հասնելով Թասմանիա: Արբանյակի հետքը ցույց է տվել, որ կտցարը 13 560 կիլոմետր անընդհատ թռել է։

Ցավոք, ոչ մի այլ ձագ նույնը չի արել, եւ գիտնականները չեն կարող ասել, թե արդյոք ռեկորդակիրը շեղվել է ցեղակիցներից, թե թռել է եղբայրների ու քույրերի հետ (երիտասարդ կտցարներն ավելի վաղ ձմեռելու համար թռչող ծնողներից առանձին են ճամփորդում): Ի դեպ, 2020 թվականին այս տեսակի արուն 12 200 կիլոմետր թռել է Ալյասկայից Նոր Զելանդիա՝ ոչ մի անգամ կանգ չառնելով ուտելու կամ հանգստանալու համար:

Phys.org տեղեկատվական ռեսուրսը տեղեկացնում է, որ այժմ ռեկորդակիր կտցարն ուտում է ճահճոտ Թասմանյան հարթավայրերում՝ դժվար թռիչքից հետո վերականգնելով առողջությունը. ճամփորդության ընթացքում կտցարը կորցնում է սեփական քաշի մինչեւ կեսը։ Հավանաբար հաջորդ ամռանը հետազոտողները կկարողանան նշել ավելի շատ թռչունների, որպեսզի վերջապես պատասխանեն այն հարցին, թե եզակի են արդյոք նման «արտակարգ» թռիչքները, թե՞ սա տեսակի սովորական միգրացիոն երթուղին է:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

14 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

15 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

15 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

15 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

15 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

15 hours ago