Լրահոս 24/7

2023թ. Երևանի տրանսպորտի խնդիրները 70 տոկոսով կլուծվեն․ Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տրանսպորտի խնդիրներին՝ նշելով, որ հաջորդ տարվա ընթացքում դրանք 70 տոկոսով կլուծվեն։

Ըստ Սարգսյանի. «Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»։

Նա խոսել է նաև ավտոբուսների ձեռքբերման գործընթացի մասին, համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է՝ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: 165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանին առաջարկել ենք օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

11 mins ago

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կդադարեցվեն «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունից հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված…

13 mins ago

Վրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հյուսիսում այսօր առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:…

35 mins ago

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լիբանանում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և լիբանանյան…

38 mins ago

Մի շարք պատմամշակութային օբյեկտեր նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի…

39 mins ago

Վենետիկի հանձնաժողովը օրենսդրական փաթեթների վերաբերյալ կարծիք է ներկայացրել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը…

41 mins ago