

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր համերաշխությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին.
«Արցախի շրջանը (Լեռնային Ղարաբաղ) հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով։ Տարածաշրջանում հայերի մասին հիշատակումները վերաբերում են առնվազն մ.թ.ա. 6-րդ դարին: Չնայած տարածաշրջանն ընկել է տարբեր կայսրությունների վերահսկողության տակ, սակայն այնտեղ լեզուն և մշակույթը միշտ մնացել են հայերեն։ Ադրբեջանը ներկայում հավակնություններ ունի Արցախի նկատմամբ։
Խորհրդային Միության օրոք Արցախը Ադրբեջանական ԽՍՀ կազմում ուներ ինքնավար մարզի (ԼՂՀ) կարգավիճակ։ Խորհրդային տիրապետությունը զսպեց ադրբեջանցի ազգայնականների հայատյացությունը, որոնք Ադրբեջանը դիտարկում էին որպես պանթյուրքիստական աշխարհի մաս, որը կապում է Կենտրոնական Ասիան Հարավարևելյան Եվրոպայի հետ: Հիշեցնում ենք բոլորին, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար է միջազգային իրավական համակարգում։ Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրության կողմից լրջորեն ընդունվի ինքնորոշման իր կոչերը»,- նշված է ինստիտուտի զեկույցում։
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով հաստատել արդար և կայուն խաղաղություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…