Categories: Գլխավոր

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 3,7%-ով

Օգտագործված լուսանկարները՝ Աղվան Ասոյանի

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 3,7%-ով։ 2017 թ․ այն կազմել է 25,7%՝ 2016 թ․-ի 29,4% փոխարեն։ 

Հայաստանում 2008-2016 թթ․ ծայրահեղ աղքատ էր բնակչության 1,6%-ը (880 հազար մարդ), 2017 թ․՝ 1,4% (776 հազար մարդ)։ Ամենաաղքատ մարզը Շիրակն է: Այստեղ աղքատ է բնակչության գրեթե կեսը:

2014 թ․ աղքատության մակարդակն Շիրակում կազմել է 44%, 2016 թ․՝ 45,5%, 2017 թ․՝ 44,3%։ Ծայրահեղ աղքատության մակարդակը աճել է Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: 2017 թ․ մինչև 18 տարեկան երեխաներից 2.1%-ը ծայրահեղ աղքատ, 30.8%` աղքատ։ 

2017 թ․ գյուղական բնակչության աղքատության մակարդակը բարձր է միջին հանրապետականից (26.8%, 25.7%-ի դիմաց): 2017 թ․ գյուղաբնակների աղքատության մակարդակը 2008թ.-ի համեմատ նվազել է՝ 0.7, իսկ քաղաքաբնակներինը` 2.6%-ային կետով:

Աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում՝ 25,0% է, իսկ գյուղական բնակավայրերում` 26.8%։

2017 թ. աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, եղել է համապատասխանաբար 41 612 դրամ, 34 253 դրամ և 24 269 դրամ:

Հայաստանին աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է 65.2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար, իսկ ծայրահեղ աղքատության հաղթահարման համար՝ 1.4 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.02 %-ը։

editors

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

14 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago