

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 5-ին ժամը 13:30-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 29, 31, 33, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 27, 29, Վաղարշյան 13, 15, 17, 18, 19/1, 20, 22, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարների՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի պող. 10-50 զույգ և 23-35 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքների, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը նաև հայտնում է, որ ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում՝ հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում՝ ծանր ժայռաբեկորներն ապօրինաբար թափելու պատճառով: «Հաշվի առնելով, որ տվյալ երևույթը շարունակվում է տարիներ ի վեր ու հաճախակի հանգեցնում է տվյալ՝ մայրաքաղաքի համար կարևորագույն ջրատարներից մեկի վթարմանը, չի բացառվում, որ Վեոլիա ջուր ՓԲԸ տնօրինությունը ստիպված լինի դիմել իրավապահ մարմիններին՝ խնդրին լուծում տալու համար»,- հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Թիվ 1-ը դեռևս ամիսներ առաջ ահազանգել էր այս խնդրի մասին, որի մանրամասներն այստեղ։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…