Տարածաշրջան

Պուտինի զինադադարը կեղծավորություն է և շունչ առնելու փորձ․Վ․Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմի անդամները մերժել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Սուրբ Ծննդյան հրադադարի մասին առաջարկը և ասել, որ Պուտինի զինադադարը կեղծավորություն է և շունչ առնելու փորձ: Զելենսկին իր գիշերային տեսաուղերձի երկրորդ կեսը նվիրել է Պուտինի հայտարարությանը և այդ հատվածում խոսել ռուսերենով՝ Ռուսաստանի քաղաքացիներին ուղերձի տեսքով։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն առաջարկել է իր «խաղաղության բանաձևը», սակայն դրա հիմնական տարրը ռուս օկուպանտների դուրսբերումն է։

«Ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումը մեր երկրի տարածքից՝ կրակը, մարդկային կորուստները և ընդհանրապես պատերազմը դադարեցնելու երաշխավորված և հուսալի միջոց է»,- ասել է Զելենսկին։

«Հիմա նրանք ուզում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես ծածկ, որպեսզի որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու մոբիլիզացվածներին մոտեցնեն մեր դիրքերին։ Ի՞նչ կտա դա: Միայն կորուստների հերթական աճ: Աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպես է Կրեմլը պատերազմում դադարը օգտագործում՝ պատերազմը նոր թափով շարունակելու համար»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամայել է ռուսական զորքերին հրադադար հայտարարել Սուրբ Ծննդյան տոներին և հորդորել է ուկրաինացիներին անել նույնը։ Ուկրաինայի կառավարության պաշտոնյաները և նրա արևմտյան դաշնակիցները կոչն անվանել են կեղծավորություն և խորամանկություն:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

12 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

12 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

13 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

13 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

13 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

14 hours ago