Աշխարհ
18.01.2023

ՀՀ ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը

ՀՀ ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հունվարի 18-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հատուկ ներկայացուցչին այցի համար, կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն։ Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները, նշել, որ հաստատությունը վայելում է հասարակության վստահությունը, նաև ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն։ 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել երկկողմ համագործակցությունը։ Նա ասել է, որ հետաքրքրված են Հայաստանում մարդու իրավունքներով, կառավարման համակարգով և Լաչինի միջանցքի շրջափակումով։ Նշել է, որ ծանոթացել է ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցներին, որտեղ ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ փաստեր։ 

«Պաշտպանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։ Զեկույցները ներկայացվում են միջազգային կառույցներին և դերակատարներին։ 

Գրիգորյանը հատուկ խոսել է նաև հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին՝ համարելով, որ այս տեսակի արարքն ուղղակի երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է, որը պետք է պատշաճ գնահատականի արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։ 

Պաշտպանը ներկայացրել է, որ Արցախում 120 հազար անձ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազարը երեխա, 9 հազարը հաշմանդամություն ունեցող անձ և 20 հազար տարեց։ Նշել է, որ վերլուծված բազմաթիվ փաստեր, այդ թվում ադրբեջանցի բարձրաստիճան անձանց պաշտոնական հայտարարությունները, դրանց կոորդինացված բնույթը կեղծ ակտիվիստների գործողությունների հետ, գազի ու ինտերնետի անջատումները, ցույց են տալիս, որ կատարվողը ադրբեջանական իշխանության կազմակերպած ու ղեկավարվող Արցախի հայաթափման քաղաքականություն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Լրահոս
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար