Categories: Հայաստան

Հրդեհներ՝ ՀՀ մի շարք տարածքներում․ ԱԻՆ

Օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Մեղրաքար» կոչվող հատվածում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար: 4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն: Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

3 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

3 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

3 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

4 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

4 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

4 hours ago