Facebook
27.08.2019

Վայոց Ձորի Նախկին մարզպետը ստում է. «Լիդիան Արմենիա»

Վայոց Ձորի Նախկին մարզպետը ստում է. «Լիդիան Արմենիա»

Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից վարչապետին ներկայացված տեղեկությունը, թե իբր Ընկերությունը ՇՄԱԳ-ի հաստատումից հետո նախագծային փոփոխություն է կատարել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Լիդիան Արմենիա»-ն։

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ստում է: Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից վարչապետին ներկայացված տեղեկությունը, թե իբր Ընկերությունը ՇՄԱԳ-ի հաստատումից հետո նախագծային փոփոխություն է կատարել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Հատկապես Էդգար Ղազարյանը, լինելով նախկին մարզպետ, պետք է որ քաջատեղյակ լիներ, որ այդ տարիներին Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ։ Դրանից հետո միայն Ընկերությունը ստացել է իր թույլտվությունները։ Ընդ որում, այն փաստը, որ հենց 2013-14 թվականներին գոյություն չունեցող, հորինված բնապահպանական նկատառումներով կատարվել են իրավական ակտերի նշված փոփոխությունները՝ Լիդիանի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով, վկայում է այն մասին, որ Ընկերությունը չի ենթարկվել խաղի ընդունված կանոններին և ստեղծված արհեստական խոչընդոտների արդյունքում ստիպված է եղել ամեն անգամ լրացուցիչ գումարներ և ժամանակ վատնել։ Լիդիանի առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել բոլոր ժամանակներում։

Հավելենք, որ որպես պատասխանատու ընկերություն, յուրաքանչյուր դեպքում, երբ Ընկերությունը նախագծում կատարել է թեկուզ աննշան փոփոխություններ, ի հակադրություն նմանատիպ իրավիճակներում ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների վարքագծի, Ընկերությունը նոր ՇՄԱԳ է իրականացրել։ Օրենքի տառից չշեղվելու նպատակով վերջին այսպիսի ՇՄԱԳ-ը իրականացվել է 2016 թվականին, որից հետո Ընկերությունը որևէ նախագծային փոփոխություն չի կատարել։ Բոլոր թույլտվությունները հիմնված են հաստատված ՇՄԱԳ-ի վրա։ Այսպիսով, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, ցավոք, ստում է»,-նշված է հայտարարության մեջ։

Լրահոս
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան