Լրահոս

Վերջին օրերին ՌԴ-ն աննախադեպ կորուստներ է կրել․ հետախուզություն

Ռուսական բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենամեծ կորուստներն է կրել Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա զեկույցում։

Գերատեսչությունը նման եզրակացություններ է արել՝ հիմնվելով Ուկրաինայի գլխավոր շտաբի զեկույցի վրա։

«Չնայած պաշտպանության նախարարության հետախուզությունը չի կարող ստուգել Ուկրաինայի մեթոդաբանությունը, այդուհանդերձ, միտումները, որոնք ցույց են տալիս տվյալները, ամենայն հավանականությամբ, ճշգրիտ են», – ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ հրապարակած փաստաթղթում։

Ըստ այդմ, վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը օրական կորցրել է միջինը 824 զինվոր։ Սա ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից ի վեր։ Այն ավելի քան 4 անգամ գերազանցում է 2022 թվականի հունիս-հուլիսին գրանցված ցուցանիշը։

Ռուսական կողմի զոհերի թվի աճը, հավանաբար, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ անձնակազմի վատ պատրաստվածությամբ, ռազմաճակատում համակարգման և ռեսուրսների պակասով: Որպես օրինակ՝ բրիտանացի զինվորականները բերում են ռուս զինվորականների գործողությունները Ուգլեդարում և Բախմուտում։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

32 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago