Լրահոս
14.02.2023

Արցախում ճգնաժամի պատճառով կրճատված աշխատողներին աջակցություն կտրամադրվի

Արցախում ճգնաժամի պատճառով կրճատված աշխատողներին աջակցություն կտրամադրվի

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 1102 գործազուրկ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:

«Աշխատանքի և զբաղվածության բաժին այցելած աշխատանք փնտրողներին առաջարկվում է գործատուների կողմից բաժնին ներկայացված թափուր աշխատատեղերի մասին տվյալներ, որոնք պարբերաբար թարմացվում և տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքէջում: Աշխատանք փնտրողներին հարմար աշխատանքի առկայության դեպքում նրանց ուղղորդում են համապատասխան գործատուների մոտ: Միաժամանակ աշխատանք փնտրող անձանց առաջարկվում է որպես գործազուրկ հաշվառվել բաժնում՝ հետագայում հարմար աշխատանքի առկայության դեպքում տեղեկացվելու նպատակով»,-մանրամասնեց նախարարը՝ նշելով նաև, որ նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական երեք ծրագիր:

Մասնավորապես՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի: Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների, տնտեսվարող սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68000 դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը 68000-ից ցածր էր, ապա աշխատավարձի չափով կվարձատրվեն, եթե բարձր՝ 68000 դրամ: Սոցիալական ոլորտում նախատեսվող երկրորդ ծրագիրը վերաբերում է 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով պետությունը նրանց տրամադրելու է միանվագ ֆինանսական աջակցություն: Եթե մինչև 18 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի մասով կտրամադրվի 40000-ական դրամ աջակցություն, եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա` 20000 դրամ, եթե երեխայի միակ ծնողը չի աշխատում, այդ ընտանիքը ևս կստանա 40 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ որոշումն արդեն շրջանառության մեջ է և առաջիկա օրերին կներկայացվի հաստատման: Անդրադառնալով սոցիալապես անապահով խավի համար այս օրերին իրականացվող ծրագրերին՝ Արմեն Մանգասարյանը նշեց, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի համար, շարունակվում են կյանքի կոչվել: «Բացի դրանից, վերակազմակերպվել է «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն»-ի աշխատանքը: Ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որի միջոցով թեժ գիծ կամ անձամբ նախարարություն դիմած քաղաքացիների խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նյութական, առանձին դեպքերում՝ ֆինանսական օժանդակություն»,-հավելեց նա:

Արմեն Մանգասարյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման այս օրերին սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով օպերատիվ շտաբին կից ստեղծվել է հանձնաժողով՝ իր նախագահությամբ: Ըստ այդմ՝ շրջափակման ընթացքում նախարարությունը շարունակել է իրականացնել ինչպես իր հիմնական գործառույթները, այնպես էլ օպերատիվորեն արձագանքում է սոցիալական տարբեր խավերի կարիքների բավարարմանը՝ ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելով նրանց:

Աջակցության նախկին ծրագրերը շարունակելու հարցի վերաբերյալ Մանգասարյանը պատասխանեց, որ իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի ընթացակարգի մեջ փոփոխություններ կատարելու հետևանքով ունեցել են շահառուների նոր խմբեր, որոնց վճարումների իրականացումը լրիվությամբ դեռևս իրականացված չէ: Դրանք այն քաղաքացիներն են, որոնց դիմումները տարբեր պատճառներով համարվել են խնդրահարույց և դուրս են մնացել ծրագրերի իրականացման հիմնական փուլի վճարումների ցուցակներից: Խոսելով սոցիալական զարգացման ծրագրերի տեսլականի մասին՝ նախարարն ընդգծեց, որ գերատեսչության կողմից 2022 թվականին մշակվել և իրականացվել են մի շարք սոցիալական զարգացման ծրագրեր, որոնց մի մասը՝ պետական միջոցներով, մյուս մասը՝ բարերարների կողմից՝ նախարարության հետ համատեղ։ «Զարգացման ծրագրերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել սոցիալական խմբերում ընդգրկված անձանց ընտանիքների համար։ 2023թ. նախատեսված է նմանատիպ ծրագրերը շարունակել, որը հնարավորություն կտա և՛ զբաղվածություն ապահովել, և՛ հասարակությունից անմասն չթողնել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց»,-ներկայացրեց Մանգասարյանը:

Ինչ վերաբերում է ոլորտի առաջնահերթություններին, ապա գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ անհրաժեշտ է իրականացնել ընտանիքների սոցիալական վիճակի գնահատում։ Ըստ նրա՝ արտակարգ պայմաններում հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ են առաջանում, որոնց լուծման արդյունավետությունը կապահովվի հենց կարիքների խորքային գնահատման մասին տեղեկատվության հստակ տիրապետման շնորհիվ:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան