Փետրվարի 15-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Թուրքիա։
Նախարար Միրզոյանը կհանդիպի Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական փրկարարական ջոկատի հետ։
Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։