Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։
Այս մասին հաղորդում է Championat.com-ը՝ նշելով, որ «Գալաթասարայը» «Դինամոյին» է առաջարկել գնել ֆուտբոլիստին, բայց Արսենը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։
Ավելի վաղ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս։