Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ներկա վիճակը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: