Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքի մոտ ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15.00-ի սահմաններում: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրուղու վրա, իսկ մեքենաները չեն տուժել։ Գետնին բախվելուց հետո այն այրվել է։ Ականատեսները կադրեր են հրապարակել, որտեղ երևում է, որ վթարի վայրից թանձր սև ծուխ է բարձրանում։
Տեղի բժշկական ծառայությունների տվյալներով՝ ողջ մնացածներ չկան։ Մինչդեռ օդանավում գտնվող մարդկանց թիվը դեռ պարզված չէ։
Մեդիսոն շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ իշխանություններն արդեն ժամանել են վթարի վայր: ԱՄՆ ավիացիոն իշխանությունները հեռուստաալիքին հաստատել են, որ դա ռազմական ուղղաթիռ է։
















