Լրահոս
16.02.2023

Ինձ տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ.  ՊՆ նախկին շենքի բնակիչ

Ինձ տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ.  ՊՆ նախկին շենքի բնակիչ

«Ծիծաղելի է, որ մի 100 ընտանիքի հանելու համար էսքան ոստիկաններ են բերել լցրել. Թող պտերազմի ժամանակ գնային, որ իմ 18 տարեկան տղան չգնար հողի տակ պառկեր»,֊այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ասյա Սահակյանը:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել և բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:

«Ես ինքս հերոսի մայր եմ, Խորեն Հաջաթյանի մայրն եմ, տուն չունեմ, դիմել եմ կառավարությանը, ասում են՝ տեղի գրանցում չունես, քեզ տուն չենք տա: Ես ունեմ Արագածոտնի մարզի գրանցում, բայց այնտեղ չունեմ տուն: Ես տուն չունեմ, եկել, նստել եմ էստեղ: Առավոտյան երեխայիս դասի եմ տանում, գալի տեսնում եմ էստեղ ահավոր վիճակ է: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը կոտրի իմ դուռը: Ասում են՝ անօրինական եք էստեղ բնակվում, դուրս եկեք, սա պետական շենք է:

Ինձ էսօր տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ: Ամուսնուս վատ վիճակում բերման են ենթարկել, նստած է մեքենայի մեջ: Ասում եմ՝ ամուսնուս թողեք, ինձ ասում է՝ քեզ կանացի պահի: Թող ինքը գնա իր կնոջ մասին մտածի, որ տուն քանդողի կին է:

Ես ասում եմ՝ ներսում ապրանք ունեմ, ասում են՝ հետո կգաս մեր ներկայությամբ ապրանքդ կհանես: Ներսում այս պահին ահավոր վիճակ է: Տղամարդկանց բերման են ենթարկել, որ ուժ չգործադրեն, կանանց, երեխեքին ադյալով փաթաթած հանել են դուրս: 9 մսական երեխային դուրս են հանել: Ներսում մենք ունենք 3 ամսականից մինչեւ 12 տարեկան երեխաներ, բոլորը գոռում են, լացում են, դրա համար լրագրողներին չեն թողնում ներս»,-ասաց նա:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան